Մխիթարյանի դուբլը չօգնեց «Արսենալ»-ին խուսափել պարտությունից


Մխիթարյանի դուբլը չօգնեց «Արսենալ»-ին խուսափել պարտությունից
Դեկտեմբեր 16 22:14 2018

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ:

Նախ խաղի 28-րդ րոպեին, այնուհետև 53-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով: Սակայն «Սաութհեմթոն»-ին հաջողվեց երեք գնդակ հեղինակել և հաղթել 3:2 հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում:

Այսպիսով՝ «զինագործների» անպարտելության շրջանն ավարտվեց:

 



loading...