ԿԸՀ-ն բաշխեց մանդատները


ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
Դեկտեմբեր 16 15:20 2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։

 

Ըստ այդմ՝ ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր 88 մանդատ։

 

 

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, ռեյտինգային ընտրակարգով՝ եւս 42-ը։

 

«Իմ քայլը» դաշինքի մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց բաժին հասնի մանդատների 1/3-ը։

 

Եվ այսպես,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին գումարվում է 16-ը, ընդհանուր լինում է 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված,  9՝ տարածքային։

 

 Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ խորհրդարան անցած ուժերն այս որոշումը կարող են բողոքարկել 5 օրվա ընթացքում։