Հսկայական պիթոնը մտել է քնած ավստրալուհու անկողնու մեջ (տեսանյութ)


Հսկայական պիթոնը մտել է քնած ավստրալուհու անկողնու մեջ (տեսանյութ)
Դեկտեմբեր 16 20:24 2018

Ավստրալուհի Կատյանա Շոյերը գիշերն արթնացել է ու իր անկողնում հսկայական պիթոն է հայտնաբերել: Աղջիկն արթնացել է սառը հպումից: Տեսնելով, որ   կողքին հսկայական օձ է հայտնվել, նա ավելորդ իրարանցում չի ստեղծել:

 

Ավստրալուհին զգուշորեն ոտքի է կանգնել, խոհանոցից երկար ձող է բերել ու դրա օգնությամբ պիթոնին հանել է անկողնուց, նրան տեղավորել է արկղի մեջ, իսկ առավոտյան ազատ է արձակել: Այս ամենը նա նկարահանել է, իսկ հոլովակը տեղադրել է համացանցում: