Երբեք մի զսպեք փռշտոցը․ դա վտանգավոր է առողջության համար


Երբեք մի զսպեք փռշտոցը․ դա վտանգավոր է առողջության համար
Դեկտեմբեր 16 20:08 2018

Փռշտալու ժամանակ օդը քթանցքերից և բերանից դուրս է գալիս 160կմ/ժ արագությամբ։ Փռշտոցը զսպելու դեպքում այդ ողջ ճնշումը տեղափոխվում է հակառակ ուղղությամբ՝ դեպի մարմին, ինչը շատ հեշտությամբ կարող է վնասել առողջությանը։

Փռշտալու ձևերը տարբեր են․օրինակ երբ գտվում եք տանը կամ հանդիպման ժամանակ, այն կարող է լինել հանգիստ կամ զուսպ։ Կարող է անպարկեշտ թվալ հասարակության մեջ բարձր փռշտալը, սակայն այն ի նպաստ Ձեր առողջության է, իսկ փռշտոցի կանխումը օրինակ քիթն ու բերանը փակելու միջոցով կարող է հանգեցնել լսողության կորստի, գլխապտույտի, հնարավոր է վնասվեն կամ անգամ պայթեն աչքերի արյան մազանոթները։ 

Փռշտալը կանխելը կարող է պոտենցիալ վնաս հասցնել պարանոցին, ինչպես նաև թարմ վերքեր կառաջացնի այն մարդկանց մոտ, ովքեր սինուսիտի վիրահատություն են տարել։ Վատագույն դեպքում այն կարող է հանգեցնել ուղեղի երակների պատռման և հետևաբար կաթվածի, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։

Այնպես որ, եթե առաջացել է փռշտալու ցանկություն անգամ հանրության մեջ կամ գործնական հանդիպման ժամանակ, ապա մի ամաչեք, հանգիստ փռշտացեք, քանի որ կարող եք դրա համար ծանր «վճարել»՝ ուղղակի բերանի և քթի դիմաց պահեք թաշկինակ, իսկ եթե չեք էլ հասցնում թաշկինակ հանել, ապա միայն ձեռքի ափը բավական է։



loading...