Ահա՝ որ դեպքերում է օգտակար մանդարինը և ինչպես այն օգտագործել


Ահա՝ որ դեպքերում է օգտակար մանդարինը և ինչպես այն օգտագործել
Դեկտեմբեր 16 14:41 2018

Մանդարինը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար: Մանդարինի կամ  դրա կեղևի օգնությամբ կարելի է   կարգավորել արյան ճնշումը, բուժել   սնկային հիվանդությունը: Մանդարինն  օգտակար է նաև բրոնխիտի դեպքում: Ահա, թե ինչպես է պետք այն կիրառել՝ սպասված արդյունքին հասնելու համար.

 

Բրոնխիտ

 

Մեկ ու կես բաժակ ջուրը եռացնել, ավելացնել  2-3 մանդարինի կեղև, թողնել 1 ժամ, ապա  տաք ըմպելիքը  խմել օրական երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ: 

 

Մրսածություն կամ հարբուխ

 

Կաթսայի մեջ եռացրեք ջուրն ու թարմ մանդարինի կեղևները,   10 րոպե անց հայտնված գոլորշին շնչեք՝  գլուխը ծածկելով սրբիչով:

 

Ոտքերի սնկային հիվանդություն

 

Օրը երկու անգամ ոտքերի պրոբլեմատիկ հատվածներն  ու եղունգները տրորեք մանդարինի կեղևով:

 

Հիպերտոնիա

 

3 լիտր ջրի մեջ մանդարինի կեղևներ լցրեք, եռացրեք, թողեք, որ մեկ ժամ անցնի, ջուրը քամեք և խմեք՝ ըստ անհրաժեշտության: