Երեխաների համար նկարահանված «Դեփդուլ-2» ֆիլմը մեկ օրում մեկ միլիոն դոլարի եկամուտ է ունեցել


Երեխաների համար նկարահանված «Դեփդուլ-2» ֆիլմը մեկ օրում մեկ միլիոն դոլարի եկամուտ է ունեցել
Դեկտեմբեր 16 19:09 2018

ԱՄՆում կայացած ցուցադրության առաջին օրն իսկ երեխաների համար նկարահանված «Դեփդուլ-2» ֆիլմը ռեկորդ է սահմանել՝ ապահովելով մեկ միլիոն դոլարի եկամուտ: Այսպիսով՝ «Դեփդուլ-2» ը հավասարվել է «Գրինչ» մուլտֆիլմի ցուցանիշին: Նույն օրը մուլտֆիլմի ցուցադրությունից գրեթե նույնքան եկամուտ է գոյացել:

«Դեփդուլի»՝ մեծահասակների համար նկարահանված տարբերակը համաշխարհային ցուցադրություններից հետո 700 միլիոն դոլարից ավելի եկամուտ էր ապահովել: Ֆիլմի հեղինակները մանկական տարբերակից ևս նմանատիպ հաջողություն են ակնկալում: