Բարձրաստիճանները՝ բարձրաճաշակ ռեստորանում․ «Mayrig» ռեստորանը՝ Երեւանում (լուսանկարներ)

Բարձրաստիճանները՝ բարձրաճաշակ ռեստորանում․ «Mayrig» ռեստորանը՝ Երեւանում (լուսանկարներ)
Դեկտեմբեր 16 14:21 2018

Բարձրաճաշակ մոտեցում, ջերմ ու հյուրընկալ։ Երևանի սրտում՝ աշխարհասփյուռ հայերի համար իր դռներն է բացել «Mayrig» ռեստորանը։ Բացվելուն պես, իր հետաքրքիր անվանումով, որը գալիս է սեփականատիրոջ՝ Ալին Կամակյանի արմատներից, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել  հանրության շրջանում։ 

ArmDay.am-ը զրուցել է   ռեստորանի տնօրեն Լևոն Գայֆեջյանի հետ, ով 20 տարի է ապրել է  Սան Ֆրանցիսկոյում եւ մեկ տարի առաջ է վերադարձել Հայաստան, և նպատակ է ունեցել Հայաստանում բարելավել ռեստորանային բիզնեսը։ Գայֆեջյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է  ռեստորանի նախապատմությունն ու առաջարկվող պայմանները։

Պարոն Գայֆեջյան,  որտեղից է գալիս ռեստորանի անվանումը՝ «Մայրիգ»։ 

-«Մայրիգ»-ը սեփականատիրոջ՝ Ալին Կամակյանի տատիկն է, և բոլոր ուտեստները նրա բաղադրատոմսերով է պատրաստվում։ Ալինի հոր երազանքն է եղել ունենալ մի ռեստորան, որտեղ այդ ուտեստները կլինեն, և Ալինն իր հոր մահվանից հետո որոշեց իրագործել այդ երազանքը։ Սա 5-րդն է։  «Մայրիգ» ռեստորան կա նաև Լիբանանում, Դուբայում, Ռիադում, Սաուդյան Արաբիայում և Մալդիվյան կղզիներում։ Պլանավորվում է, որ կլինի նաև Մոսկվայում ու Լոնդոնում։

-Ինչու՞ որոշեցիք Հայաստանում ևս բացել ռեստորան։ 

-Նախ չկար արևմտահայկական որևէ ռեստորան և ֆայն դայնինգ կոնցեպտ առհասարակ չկար Հայաստանում։ Մենք փորձեցինք Հայաստանում ստեղծել դա, որ յուրաքանչյուր ուտեստ  անհատական է պատրաստվում և որևէ մի ուտեստ  չկա, որ ընդհանուր պատրաստվի։ Յուրաքանչյուր ափսեի վրա մեծ աշխատանք է տրվում։ Մեր սերվիսը տարբերվում է մնացածից, քանի որ հիմնական ուտեսները հատուկ կիսվելու համար է, որ կարող են մի քանիսը նույն ափսեից փորձել, և որևէ բան դրսից պատրաստված չի գալիս։ Մեր ամեն ինչը 0-ից է պատրաստվում՝ հացից մինչև պաղպաղակներ, ամեն ինչ։

-Շատ են հաճախու՞մ մարդիկ, արդեն հաջողվել է ստեղծել պահանջա՞րկ։

-Այո, շատ մեծ։ Մենք առանց մարքեթինգի առաջին 3 ամիսը հասել ենք շատ լավ արդյունքների, քանի որ առաջին իսկ այցելությունից հետո հաճախորդները զգում են տարբերություն մնացած տեղերից։ Արդեն ունենք բազմաթիվ մշտական հաճախորդներ։

Պարոն Գայֆեջյանից հետաքրքրվեցինք նաև արդյո՞ք հաճախորդները գնային պայմաններից գոհ են մնում, և, ըստ տնօրենի, որոշակի թյուրըմբռնում կա այն առումով, որ շատերը շատ թանկ խմիչք են պատվիրում, և վերջում խմիչքի գինը ներառյալ համարում են, որ շատ վճարեցին։ Գայֆեջյանը վստահեցրեց, որ ուտեստների գները համապատասխանում են Հայաստանյան շուկային, և նման թյուրըմբռնումները բացասկան են անդրադառնում ռեստորանի վարկանիշի վրա։

 «Մայրիգ» ռեստորանը հայտնի է նաև իր հայտնի  հաճախորդներով։  Այստեղ են գալիս պետական բարձրաստիճայն այրերից մինչև գործարարներ ու մշակութային գործիչներ։ Ռեստորանի տնօրենը վստահեցնում է մեկ անգամ այցելելով ռեստորան, հաջորդ կանգառը դարձյալ նույն հասեցում է լինելու։ 

Հավելենք, որ «Mayrig» ռեստորանը գործում է  Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փող.4/6 հասցեում։ 

Լուսանկարները՝ ստորև․

 

 

Հարցազրույցը՝ Վաչիկ Գրիգորյանի

 

loading...