Անթալիայում Էրդողանին վիրավորելու համար 9 մարդ է ձերբակալվել


Անթալիայում Էրդողանին վիրավորելու համար 9 մարդ է ձերբակալվել
Դեկտեմբեր 16 13:55 2018

Անթալիայում 9 մարդ է ձերբակալվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, ձերբակալվածներից 5-ին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են:

Ինչպես փոխանցում է թուրքական IHA գործակալությունը, Անթալիայի հանրապետական դատախազությունը 5 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել «երկրի նախագահին վիրավորելու», «թուրք ժողովրդին, Թուրքիայի պետությանը և պետական մարմնին նվաստացնելու», ինչպես նաև «ժողովրդի մեջ քեն ու թշնամություն հրահրելու» հոդվածներով:

Կալանավորված անձինք արդեն ուղարկվել են Անթալիայի բանտ:

Անցյալ տարի Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։

Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:

Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:



loading...