Հայդի Քլումը և Ժիզել Բունդհենը նույն անկողնում


Հայդի Քլումը և Ժիզել Բունդհենը նույն անկողնում
Դեկտեմբեր 16 18:20 2018

Victoria’s Secret ապրանքանիշի նախկին հրեշտակ,սուպերմոդել  Հայդի Քլումը մոդել Ժիզել Բունդհենի հետ լուսանկար է հրապարակել: Մոդելն այն Instagram-ի իր էջում է տեղադրել:

Լուսանկարում Ժիզելը և Հայդին լուսանկարվել են անկողնում: Նրանց ձեռքում «Դասեր. իմ ուղին դեպի իմաստավորված կյանք»  գիրքն է:

 

Գրքում սուպերմոդելը պատմել է սուիցիդալ մտքերի, տագնապային հարձակումների և մայրության հետ կապված ընկճախտի մասին: Ժիզելը հիշել է նաև ամուսնու հետ ստիպված Բոսթոն տեղափոխվելը, կրծքի պլաստիկ վիրահատությունը և սիրեցյալից տհաճ անակնկալները:

 

«Գիշերային հեքիաթներ»,-լուսանկարը մակագրել է Հայդի Քլումը:



loading...