Նյու Ջերսիում արգելել են վայրի կենդանիների հետ կրկեսային ներկայացումները


Նյու Ջերսիում արգելել են վայրի կենդանիների հետ կրկեսային ներկայացումները
Դեկտեմբեր 16 18:06 2018

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Ֆիլ Մըրֆին ստորագրել է օրենք, որն արգելում է վայրի և էկզոտիկ կենդանիների հետ կրկեսային ներկայացումները, գրում է gazeta.ru-ն:

 

«Շատ երկար ժամանակ վայրի կենդանիները կրկեսներում տառապել են դաժան ուսուցման, մշտապես ազատազրկման և բնական միջավայրից կտրված լինելու պատճառով։ Մենք երախտապարտ ենք նահանգապետ Մըրֆիին, Նուսիի օրենքը ստորագրելու համար, որը մեր պետությունում դադարեցնելու է այս դաժանությունը»,- ասաց ԱՄՆ կենդանիների բարեկեցության ընկերության Նյու Ջերսիի ներկայացուցիչ Բրայան Հաքեթը:

Փղերի մասնակցությունը կրկեսում արգելող օրենքներն արդեն գոյություն ունեն ԱՄՆ Իլինոյսի և Նյու Յորքի նահանգներում, սակայն Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որը վայրի կենդանիներին կրկեսային համարներում ներգրավելը լիովին արգելեց: