ԱՄՆ-ում ստուգում են Թրամփի ղեկավարած կազմակերպությունները


ԱՄՆ-ում ստուգում են Թրամփի ղեկավարած կազմակերպությունները
Դեկտեմբեր 16 13:43 2018

Միացյալ Նահանգներում սկսել են ստուգել գրեթե բոլոր կազմակերպությունները, որոնք վերջին տարիներին գլխավորում էր Սպիտակ տան ներկայիս ղեկավարը: Ստուգումների մեջ այս կամ այն չափով դերակատարում ունեն նաև   նախագահի գործընկերներն ու ընտանիքի անդամները, հաղորդում է Associated Press-ը:

Հանրության ուշադրության կենրոնում են հայտնվել նախագահի կյանքի գրեթե բոլոր բնագավառները` բիզնեսը, նախընտրական քարոզչությունը, երդմնակալությանն առնչվող իրադարձությունները, ինչպես նաև բարեգործությունը և անձնական կյանքը:

Այս գործընթացին զուգահեռ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն է սկսել, որի նպատակն է հայտնաբերել 2017 թ. ընտրություններին Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը

Այս պահի դրությամբ Թրամփի նախընտրական շտաբի հինգ անդամ մեղավոր է ճանաչել: Չնայած այն բանին, որ Թրամփը Մյուլլերի հետաքննությունը անվանում է «վհուկների դեմ որս», ելնելով Twitter-ում այս հարցի վերաբերյալ նրա հայտարարությունների հաճախականությունից, թեման անհանգստացնում է նրան: Վերլուծաբանները նշում են, որ վատագույն դեպքում ռիսկի կարող է ենթարկվել ոչ միայն Թրամփի բիզնեսը, այլ նաև նրա զբաղեցրած պաշտոնը: