Հայաստանում մառախուղ, նաև ձյան տեսքով տեղումներ են սպասվում


Հայաստանում մառախուղ, նաև ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Դեկտեմբեր 16 13:14 2018

 Հայաստանի տարածքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը , 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: