Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նոր Airbus ձեռք կբերի Մերկելի ինքնաթիռի վթարի պատճառով


Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նոր Airbus ձեռք կբերի Մերկելի ինքնաթիռի վթարի պատճառով
Դեկտեմբեր 16 13:05 2018

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է նոր Airbus ինքնաթիռ գնել, կապված կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վթարի հետ: Այս մասին հաղորդում է Bild-ը:

«Դա ցնցող էր, որ կանցլերը ուշացել G20 գագաթնաժողովից: Որպեսզի դա նորից չկրկնվի, մենք կբարձրացնենք անձնակազմի քանակը, նաև ուսումնասիրում ենք մեկ կամ երկու նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարցը»,- ասել է պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լայենը:

Հրատարակության համաձայն, քննարկվում է A330 կամ A350 օդանավերի ձեռքբերման հնարավորությունը: Այդպիսի մեկ ինքնաթիռի ձեռքբերումը կարժենա 200 միլիոն եվրո: