Ավտովթար Նոր Հաճնում՝ մերկասառույցի պատճառով. 4 հոգի հոսպիտալացվել է


Ավտովթար Նոր Հաճնում՝ մերկասառույցի պատճառով. 4 հոգի հոսպիտալացվել է
Դեկտեմբեր 16 12:37 2018

Դեկտեմբերի 14-ին ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Վալերի Պառավյանի վարած Honda Fit մակնիշի 35 TP 043 համարանիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Անի Խաչատրյանը, 34-ամյա Արմինե Խաչատրյանը, 5-ամյա Մանե Խաչատրյանը և 24-ամյա Շուշան Խուդավերդյանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։