Գյումրիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին. կան զոհեր և վիրավորներ


Գյումրիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին. կան զոհեր և վիրավորներ
Դեկտեմբեր 16 11:30 2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ոչ բնակելի տան պարսպին, ինչի հետևանքով ուղևորներ Տ. Ք.-ն (1996 թ.) և Ա. Ք.-ն (1997 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Մ. Ք.-ն (2007 թ.) և Լ. Ք.-ն (1998թ.)՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:

Բժիշկները Մ. Ք.-ի և Ա. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ք-ինը և Տ. Ք.-ինը՝ բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և Ժ. Ք.-ի (1972 թ.) դիերը: