Ֆինլանդիայում բացվել է Սանտա Կլաուսի նստավայրը


Ֆինլանդիայում բացվել է Սանտա Կլաուսի նստավայրը
Դեկտեմբեր 16 10:42 2018

Ֆինլանդիայում Սանտա Կլաուսը բացել է իր նստավայրի դռները: Այն գտնվում է Լապլանդիայի սրտում, որտեղ մորուքավոր պապը ապրում է տարվա մեծ մասը:

Հրաշագործի կալվածքը ուրախությամբ է ընդունում հյուրերին: Այնտեղ յուրաքանչյուր ոք կարող է հիանալ հեքիաթային էլֆերի աշխատանքով, կարող է եղջերուներին լծած կառքերով զբոսնել, ցանկություններով լի նամակ գրել կամ անձամբ հանդիպել Սանտայի հետ։