Մերկ ակտիվիստուհիները միացել են «դեղին բաճկոններին»


Մերկ ակտիվիստուհիները միացել են «դեղին բաճկոններին»
Դեկտեմբեր 16 00:34 2018

Մերկ կրծքերով կանայք բողոքի լուռ ակցիա են իրականացրել Ֆրանսիայում՝ հաղորդում է Le Parisien-ը:

Կարմիր գլխարկներով հինգ աղջիկներ բաց կրծքերով մոտ կես ժամ կանգնել են ոստիկանության դիմաց: Նրանց մարմինները ծածկված էին արծաթե ներկով: Մինչ այդ ակտիվիստուհիները անցել են Ելիսեյան դաշտերով։

Նշվում է, որ չնայած Femen շարժման գործողություններին նմանությանը, բողոքի ակցիան կարող է կազմակերպված լինել փարիզցի նկարչուհի Դեբորա դե Ռոբերթսի կողմից։