Անիտա Ցոյը «համակրելի հայերի հետ ժամանակ անցկացնելու» պատճառով քիչ էր մնում տապալեր համերգը


Անիտա Ցոյը «համակրելի հայերի հետ ժամանակ անցկացնելու» պատճառով քիչ էր մնում տապալեր համերգը
Դեկտեմբեր 16 10:33 2018

Օրերս երգչուհի Անիտա Ցոյն իր «10|20» շոուով ելույթ է ունեցել Ռյազանում։ Իր հոբելյանական շրջագայության ծրագրի հերթական համերգին երգչուհին փոքր-ինչ ուշացումով է ներկայացել։ Ցոյը կես ժամ ուշացման համար ներողություն է խնդրել երկրպագուներից՝ կատակելով, որ «ֆիլհարմոնիայից ոչ հեռու տարվել էր համակրելի հայերով»։

Անիտան Ռյազան է մեկնել «10|20» հոբելյանական շոուվ։ Ինչպես նա է պատմել, 10 թիվը ծրագրի անվանումն է, իսկ 20-ը՝ տարիների քանակն է, ինչ Անիտա Ցոյը բեմում է։ 10|20» ծրագրում ընդգրկվել են ինքնակենսագրության առանցքային պահերը։

Ինչպես պատմել է երգչուհին, որ որոշել է շոուն նվիրել երազանքներին, «որովհետև 45-ից հետո իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ սկսել է ավելի քիչ երազել»։

Հետաքրքիր է, արդյոք հայերի հետ ժամանակ անցկացնելը ներառվա՞ծ է նրա երազանքների ցանկում։ Ցոյը խոստովանել է, որ տրամադրություն չի ունեցել, իսկ ծրագիրը դաձել է «կախարդական խթան», սակայն, նա դեռ մի քանի երազանք ունի, որոնք իրակացման ճանապարհին են։ Սակայն, նա դեռ շարունակում է երազել։ Նա երազում է որդուն ամուսնացնելու մասին։

«Ուզում եմ, որ հարսիկս լավը լինի, Ռյազանում կա՞ն այդպիսիք», - հանդիսատեսին դիմել է երգչուհին։