ԱՄՆ պետական պարտքն աննախադեպ չափերի կարող է հասնել


ԱՄՆ պետական պարտքն աննախադեպ չափերի կարող է հասնել
Դեկտեմբեր 16 10:10 2018

ԱՄՆ պետական պարտքն այս տարվա համար կարող է 2012 թվականից հետո գրանցված ամենաբարձր սանդղակին հասնել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ այդ երկրի տնտեսությունը հաճախ չի կարողանում դիմակայել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկվող որոշ կտրուկ գործողությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պարտքի չափն ավելացել է 1.36 տրիլիոնով կամ 6.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության սկզբից մինչև այժմ պարտքը 1.9 տրլն դոլարով է ավելացել:

Ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ մինչև Թրամփի նախագահությասն ավարտն այդ պարտքը կավելանա 4.4 տրլն դոլարով: