Կես միլիոն դրոլար. աճուրդում վաճառվել է 1947թ-ին լավագույն ֆիլմի համար շնորհված «Օսկար»-ի արձանիկը


Կես միլիոն դրոլար. աճուրդում վաճառվել է 1947թ-ին լավագույն ֆիլմի համար շնորհված «Օսկար»-ի արձանիկը
Դեկտեմբեր 16 10:00 2018

Դեկտեմբերի 14-ին լոս Անջելեսում աճուրդի ժամանակ վաճառվել է Օսկար»-ի երկու արձանիկ: 1947թ-ին նկարահանված և «լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացած «Ջենթլմենի համաձայնություն» (Gentlman’s Agreement) ֆիլմ արձանիկը վաճառվել է 492 հազար դոլարով, իսկ 1935թ-ին նույն անվանակարգում հաղթած «Ապստամբություն Բաունթիի վրա» (Munity on the Bounty) ֆիլմի արձանիկը՝ 240 հազար դոլարով: Արձանիկների գնորդները ցանկացել են մնալ անանուն: «Օսկար» արձանիկների աճուրդը շատ հազվադեպ երևույթ է, քանի որ 1951թ-ից սկսած հաղթողները պարտավորվում են արձանիկները որևէ տեղ վաճառելուց առաջ դրանք մեկ դոլարով հետ վաճառել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիային: Ըստ ակադեմիայի՝ արձանիկները պետք է շահել և ոչ թե գնել: Հատկանշական է, որ 1999 թ-ին Մայքլ Ջեքսոնը 1,5 մլն դոլար էր վճարել 1939 թվականին նկարահանված ամերիկյան հանրահայտ «Քամուց քշվածները» (Gone With the Wind) ֆիլմի ստացած արձանիկի համար: