Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Բավրայի անցակետը փակած ջավախահայերի հետ


Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Բավրայի անցակետը փակած ջավախահայերի հետ
Դեկտեմբեր 16 00:00 2018

Հայաստան-Վրաստան սահմանին՝ հայկական կողմի Բավրայի անցակետում բողոքի ակցիա իրականացնող ջավախքցիներից մի քանիսը հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ։

Նշենք, որ տեղի հայալեզու մամուլը գրում է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերը ՌԴ-ից վերադառնալիս հայտնվում են ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

 

Ջավախահայերից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր տվյալները, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթեր կեղծելու կասկածանքով իրենց հենց օդանավակայանից բերման են ենթարկում և ասում, որ կամ պետք է մեկնեն ծառայության, այն դեպքում, երբ իրենց ծառայությունը հավաստող փաստաթուղթ կա, կամ կպատժվեն ազատազրկմամբ։

Նա հայտնեց, որ այսօր ակտիվիստներից ոմանք հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ և հայտնել ոստիկանության գործողությունների մասին։