ՆԱՍԱ-ն տեսանյութով ցույց է տվել Յուպիտերում մոլեգնող փոթորիկները


ՆԱՍԱ-ն տեսանյութով ցույց է տվել Յուպիտերում մոլեգնող փոթորիկները
Դեկտեմբեր 15 23:30 2018

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) Յուպիտեր մոլորակի վերաբերյալ ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որն արել է հեռավոր տիեզերական մարմնի ուսումնասիրությամբ զբաղվող Juno արբանյակը: Ինչպես նշում է The Guardian-ը, ֆիքսված կադրերում երևում է՝ ինչ քաոսային եղանակային պայմաններ են տիրում այնտեղ: Ավելի վաղ Juno արբանյակը, որը պատմական ուղևորություն է կատարել դեպի Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը, Երկիր էր ուղարկել Յուպիտերի առաջին լուսանկարները: Ըստ մասնագետների՝ 1.1 մլրդ դոլար արժողությամբ Juno-ի համակարգերը ներկայում անխափան են աշխատում Յուպիտերի ծայրահեղ պայմաններում`մասնավորապես գերբարձր ճառագայթային ներգործության ֆոնին: