Ի՞նչ նոր աշխատանք է գտել Զարուհի Փոստանջյանը


Ի՞նչ նոր աշխատանք է գտել Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբեր 15 22:46 2018

Ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում: ԱԺ ընտրություններում չառաջադրված, իսկ Երևանի ավագանու ընտրություններում նախնական շեմը չհաղթահարած Զարուհի Փոստանջյանը նոր աշխատանք է գտել:

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա բացել է իր փաստաբանական գրասենյակը:

«Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական, վարչական և քրեական իրավահարաբերությունների ոլորտներում մատուցում է իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»,- գրել է  մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը: