«Շատ եմ հարգում հայերին».Սաակաշվիլին դարձյալ խոսել է հայկական հեղափոխության մասին


«Շատ եմ հարգում հայերին».Սաակաշվիլին դարձյալ խոսել է հայկական հեղափոխության մասին
Դեկտեմբեր 15 22:36 2018

«Շատ եմ հարգում հայերին: Ուրախ եմ, որ նրանք կարողացան շարքից հանել օլիգարխներին: Շատ վիրավորական է, որ մենք չկարողացանք: Հայերը կարողացան, մենք՝ ոչ: Ունենք մեր հարևան երկրի օրինակը, որտեղ օլիգարխներն ունեին ավելի ուժեղ դիրքեր, ունեին մեծ հարստություն: Չմոռանանք նաև, որ ռուսական բանակը կանգնած է այդ երկրում և ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Այդուամենայնիվ, դա նրանց հաջողվեց, արեցին: Ուրեմն, ինչո՞ւ մենք չպետք է կարողանանք անել դա»,- Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Ամստերդամից՝ իր աջակցությունը հայտնելով Միավորված ընդդիմությանը, որը վաղը՝ դեկտեմբերի 16-ին, Թելավիում նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ, մտադիր է հարակից տարածքում զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել:

Միավորված ընդդիմության առաջնորդների հայտարարությամբ՝ բազմահազարանոց բողոքի ակցիայի երթը սկսվելու է Թբիլիսիից և ավարտվելու է Թելավիում: Ճանապարհին նրանց են միանալու երկրի տարբեր անկյուններից դեպի Թելավի շարժվող համախոհներ։