Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու


Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու
Դեկտեմբեր 15 22:06 2018

Ռուսական КоммерсантЪ Weekend թերթը մարդու օրգանիզմի համար խոզի խաշած տոտիկների՝ հատկապես ձմռանը օգտակարության մասին հոդված է հրատարակել: Հոդվածի հեղինակ, Афиша-Еда կայքի խմբագիր Ալեկսեյ Զիմինը գրում է, որ խոզի վերջույթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ջերմային վերամշակման ընթացքում դոնդողանյութի են վերածվում: Հեղինակի խոսքով՝ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջությանը: «Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», - գրում է հոդվածի հեղինակը: Հոդվածում ներկայացված են նաև խաշի մեջ օգտագործվող խոզի տոտիկներով պատրաստվող այլ ճաշատեսակների բաղադրատոմսեր: