«Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին (տեսանյութ)


«Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին (տեսանյութ)
Դեկտեմբեր 15 21:54 2018

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու:

Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին և ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»:

Ավելի վաղ հայտնել էինք Սպիտակցի Հայոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ