ՀԱՊԿ անդամ պետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանին կշնորհավորեն ընտրությունների պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո. Վիգեն Հակոբյան


ՀԱՊԿ անդամ պետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանին կշնորհավորեն ընտրությունների պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո. Վիգեն Հակոբյան
Դեկտեմբեր 15 20:26 2018

ՀԱՊԿ անդամ պետությունները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ կշնորհավորեն ընտրությունների պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամ երկրները, Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխում են ֆորմալ դաշտ: «Այդ կառույցում ավելի շատ հակասություններ կան, քան հակառակորդների հետ հարաբերություններում: ՀԱՊԿ-ում միմյանց միջև հարաբերություններն ավելի շատ են: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պաշտոնական թվերի հրապարակումից հետո շնորհավորանք կլինի: Իմ տպավորությամբ՝ Հայաստանում ավելի շատ անհանգստացած են Ռուսաստանի ուշացող շնորհավորանքով: Պաուզա կա, բայց կրկնում եմ, որ շնորհավորանքը պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո կհաջորդի»,- նշեց Վիգեն Հակոբյանը: Նա դժվարացավ ասել՝ Ռուսաստանը կշնորհավորի նախագահի մակարդակո՞վ, թե ԱԳ նախարարության կամ մեկ այլ կառույցի: