ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը


ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը
Դեկտեմբեր 15 20:15 2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք: Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասաց Վանեցյանը:

Դեկտեմբերի 5-ին համացանցում հրապարակվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանիԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանիինչպես նաևՎանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցներիձայնագրությունըորտեղ անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի և ՅուրիԽաչատուրովի գործերին: