Պուտինը Կոբզոնին խոստացել էր նրա հետ կրկես գնալ


Պուտինը  Կոբզոնին խոստացել էր նրա հետ կրկես գնալ
Դեկտեմբեր 15 19:50 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Իոսիֆ Կոբզոնին խոստացել էր նրա հետ կրկես գնալ՝ հավելելով, որ երգչի մահից հետո էլ մտադիր է կատարել իր խոստումը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նիստին, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, Մոսկովյան մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահն անընդհատ նշումներ է կատարում և ասել է, որ իր մոտ նշի, որ պետք է կրկես այցելի: «2019-ին մենք ձեզ սպասում ենք Մոսկովյան մեծ կրկեսում՝ հարյուրամյակին», - ասել է նա:

Ի պատասխան՝ Պուտինը հայտնել է, որ արդեն կատարել է նման նշագրում: «Չեք հավատա, արդեն գրանցել եմ: Սակայն գրանցել էի նաև Կոբզոնի ազգանունը, նա ինձ բազմիցս հրավիրում էր կրկես գնալ, սակայն ցավոք նա արդեն չկա: Սակայն ես նրան խոստացել եմ, որ կանեմ դա: Տեսնենք, թե երբ հարմար կլինի, անպայման կանեմ», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կյանքից հեռացել է օգոստոսի 30-ին՝ 81 տարեկան հասակում: