Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն


Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն
Դեկտեմբեր 15 19:13 2018
Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի փողոցները մաքրելու դուրս եկած 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկած 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում, այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել էր:
 
«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի», - հավելեց Վանեցյանը։
 
Հարցին, թե պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմի՞ց, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Այո, եթե սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից»։
 
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորել ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին։ Հայտնի է, որ Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։


loading...