Հենց բան չի լինում ասելու, գրում են` Վանեցյանի օֆշորները. Արթուր Վանեցյան


Հենց բան չի լինում ասելու, գրում են` Վանեցյանի օֆշորները. Արթուր Վանեցյան
Դեկտեմբեր 15 19:04 2018

«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։


Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։

Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է ստացել այստեղի քաղաքացիություն։ Վանեցյանի խոսքով՝ իր եղբայրը որևէ բիզնես շահ չունի Հայաստանում։

Ինչ վերաբերում է իրեն, ինքը երբեք բիզնեսով չի զբաղվել։ Եղբայրները՝ Կարենը և Արմենը, խոշոր գործարարներ են և իրենց գործունեությունը ծավալում են այլ երկրներում։


ԱԱԾ տնօրենը նաև նշել է՝ ինքը հենց հորեղբորն այցելած ժամանակ է գաղտնալսվել, երբ ինքը եղել է Ժնևում: Վանեցյանը վստահեցրել է, որ օֆշորային գործունեությունը հանցագործություն էլ չէ, և եթե կարիք լինի, հետաքննող լրագրողները կստուգեն իր եղբայրների կարողությունը: