Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին.Արթուր Վանեցյան


Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին.Արթուր Վանեցյան
Դեկտեմբեր 15 18:44 2018

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություն չունի, թե ինչպես է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անունով անձնագրով: Նա նշեց, որ Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցն առաջիկայում կլուծվի, նա կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ:


Վանեցյանն ասաց, որ սուտ է, որ Նարեկ Սարգսյանին գտնելու հարցում Հայաստանի իրաավապահներին աջակցել է քրեական հեղինակություն Զապը: «Սուտ է, իրեն հայտնաբերել են իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունքում»,- ասաց նա:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի կտավների գործով Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Վանեցյանն ասաց, որ իրականացվել է քննություն, բոլոր հանգամանքները ի հայտ են եկել: Փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ կտավները պատկանում են Սարյանի վրձնին: Այս գործով, ըստ նրա, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ մեղադրանք չկա: Ալեքսանդր Սարգսյանն այլ քրեական գործով է անցնում: