Էջմիածնում միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման է ենթարկվել


Էջմիածնում միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման է ենթարկվել
Դեկտեմբեր 15 17:36 2018

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2 անձ բերման է ենթարկվել: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության  բաժնից:

«Այո, Էջմիածնում բախումներ են եղել, որին միջամտել են ոստիկանները: Երկու անձ  բերման է ենթարկվել»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնում ծեծկռտուքին  մասնակցել էր ավելի քան 300  մարդ: