Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև. (տեսանյութ)


Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և  նրա աջակիցների միջև. (տեսանյութ)
Դեկտեմբեր 15 16:04 2018

Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների և Մայր Աթոռի մոտ հավաքվածների միջև։

Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Էջմիածնում, երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

Բողոքի  ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ, նրանք էլ վազել են  մեքենաների հետևից: Ոստիկանները պատ են կազմել նրանց միջև՝ հորդորելով ձեռնպահ մնալ հրմշտոցից:

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռևս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում և  Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։