Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. 3 վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են


Գորիսում բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. 3 վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են
Դեկտեմբեր 15 13:54 2018

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 FQ 450 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ 

Մանրամասները՝ այստեղ: