Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. նախարարության մամուլի քարտուղար


Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. նախարարության մամուլի քարտուղար
Դեկտեմբեր 15 12:36 2018

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ»-ի հրապարակմանը, թե ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «բազմամիլիոնանոց թալան սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ «ժամանակի» իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը»։



loading...