ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ


ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ
Դեկտեմբեր 15 11:44 2018

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Բ. Մ., ծնված 1945 թ.), «Opel Zafira» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Volkswagen Passat» (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1986 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Թ. Ա.-ն (ծնված 1985 թ.) և Վ. Ո.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Թ. Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան: