Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց.MMA


Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց.MMA
Դեկտեմբեր 14 19:22 2018

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը այսօր իր երկրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում:

Հայ մարզիկը «Битва на Волге» մրցաշարի շրջանակում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ:

Մենամարտն անցավ մեր մարզիկի բացահայտ առավելությամբ:

Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Միհրան Հարությունյանին:

Հիշեցնենք, որ 29-ամյա մարզիկը MMA-ում իր առաջին մենամարտն անցկացրել է այս տարի: Ռոստովում կայացած մենամարտի ժամանակ Հարությունյանն ուժեղ է գտնվել իրանցի մարզիկից: