Իշխանություններին կոչ ենք անում լուրջ քայլեր ձեռնարկել. լուռ ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ, լուսանկարներ)


Իշխանություններին կոչ ենք անում լուրջ քայլեր ձեռնարկել. լուռ ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ  (տեսանյութ, լուսանկարներ)
Դեկտեմբեր 14 05:59 2018

Այսօր  «Հանրապետություն» կուսակցությունը լուռ բողոքի ակցիա  իրականացրեց  Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ակցիան կապված էր  դեկտեմբերի 2-ին ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից  Գյումրիում Ջուլիետա Ղազարյանի սպանության  հետ:

ArmDay.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Թեհմինա Վարդանյանն ասաց,որ ակցիայի հիմնական նպատակն է՝ առաջին հերթին սաստել Ռուսաստանի դեսպանատանը և ռուսական կողմին, ինչպես նաև Հայաստանի իշխանությանը, որպեսզի   ձեռնարկեն  ռազմաբազայի հետ կապված կոշտ միջոցներ։

«Սա արդեն որերորդ դեպքն է այդ ռազմաբազայի հետ կապված։ Ամենաողբերգականն իհարկե 2015 թվականին  գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր, որին էապես կոշտ պատասխան չտրվեց։ Մենք շարունակ կոչ ենք անում իշխանություններին լուրջ քայլեր ձեռնարկել ռազմաբազայի հետ կապված, քանի որ  ուղղակի անթույլատրելի է նրանց նման մոտեցումը հայերի հանդեպ»,-նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները  «Не бухай, не бей женщин!» պաստառներով  մեջքով կանգնել են դեսպանատանը և լուռ ակցիա իրականացրել։