Քաղաքացին մնացել է վերելակում


Քաղաքացին մնացել է վերելակում
Դեկտեմբեր 14 16:20 2018

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2-րդ մուտքի երկրորդ վերելակում ևս քաղաքացի է մնացել:

Փրկարարները Կ. Խ.-ին և Տ. Կ.-ին դուրս են բերել վերելակներից: