Որպես անհետ կորած որոնվող 71-ամյա տղամարդու դին կախված են գտել


Որպես անհետ կորած որոնվող 71-ամյա տղամարդու  դին կախված  են գտել
Դեկտեմբեր 14 15:12 2018

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։

Shamshyan-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաեւ նամակ, որտեղ նա նշել է իր քայլի պատճառը: