Մխիթարյանն արձագանքել «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին (լուսանկար)


Մխիթարյանն  արձագանքել «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին (լուսանկար)
Դեկտեմբեր 14 14:48 2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում:

 

«Զինագործները», հիշեցնենք, սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ են տարել, իսկ Մխիթարյանը խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին.

 

«5 հաղթանակ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:

 Նշենք, որ «Արսենալը» խմբային փուլում ոչ մի պարտություն չի կրել և 1/16 եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ վաստակելով 16 միավոր: