Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է «Տարվա մարդ»


Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է  «Տարվա մարդ»
Դեկտեմբեր 13 22:07 2018

Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը  11 մարդու կյանք փրկելու համար ճանաչվել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում: 

Մինասյանը մրցանակը ստանալուց հետո իր ելույթում ասել է. «Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և որը վստահում է քեզ»,- ասել է Մինասյանը:

2014 թվականից սկսած Կոնակովսկի շրջանում անցկացվում է «Տարվա մարդ» մրցույթը, որը եզակի է Տվերի մարզում: