Արցախում արտասովոր չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել


Արցախում արտասովոր չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել
Դեկտեմբեր 13 21:45 2018

Արցախի Հադրութի շրջանում ռեկորդային չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Հաղորդվում է, որ 20 կգ 885 գրամ քաշ եւ 3 մետր երկարություն ունեցող հացը գրացվել է «Դյուցազնագրքում»:

Դրա պատրաստման համար մոտ 1.5 ժամ է անհրաժեշտ եղել: Պատրաստման աշխատանքներին մասնակցել է 8 մասնագետ:

«Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Պատրաստվել է հացի չափերին համապատասխանող հատուկ սալօջախ»,- նշել է աղբյուրի զրուցակիցը:

Նախաձեռնության մասնակիցներն այսկերպ ցանկացել են ևս մեկ անգամ արժեվորել Արցախյան խոհանոցային մշակույթն ու ավանդական ուտեստները: