8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. տղաներից մեկի փայծաղը պայթել է


8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. տղաներից մեկի փայծաղը պայթել է
Դեկտեմբեր 13 19:31 2018

Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում օրերս միջադեպ է գրանցվել։ 168.am-ի  տեղեկություններով՝ 8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը հրել, ապա հարվածել է դասարանցու որովայնին, որի արդյունքում վերջինիս փայծաղը պայթել է։ Տուժող երեխան՝ Գևորգ Հակոբյանը, այժմ «Մուրացան» հիվանդանոցում է։

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը հաստատեց տեղեկությունը՝ հաղորդելով, որ երեխայի վիճակը դրական է, նրան արդեն տեղափոխել են պալատ: