ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարակուսանք է առաջացնում. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ


ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարակուսանք է առաջացնում. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
Դեկտեմբեր 13 19:20 2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարությանը:

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարակուսանք է առաջացնում ոչ միայն հայաստանյան հասարակությունում: Հայ դատի հանձնախմբի համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, եւ որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է զբոսաշրջիկների համար:

«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից եւ անհատներից եկող վտանգի պատճառով, որը որեւէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում»,- ասվում է հայտարարությունում: