Վաչագան Ղազարյանի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ


Վաչագան Ղազարյանի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ
Դեկտեմբեր 13 17:07 2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու ՀՀ-ից դուրս բնակվող գործարար ու բարերար իր ընկերը պատրաստ են 6 մլն դոլար փոխանցել պետությանը:

Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանում է խնդրել նշված գումարի փոխանցման վերաբերյալ, թե արդյոք հանվել է Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների արգելքը, ինչպես է պարտավորվում իր ընկերոջ հետ 6 մլն դոլար փոխանցել, ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ կալանքը չի հանվել:

«Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված է կալանք, և ինչպես այդ գումարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական դատավարության ընթացակարգերով»,- ասաց Օհանջանյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:



loading...