Հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն


Հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
Դեկտեմբեր 13 16:55 2018

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 12-ին կամավոր բաժին է ներկայացել Էլմիրա Խ.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: