ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Վարդենյաց լեռնանցքը


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Վարդենյաց լեռնանցքը
Դեկտեմբեր 13 16:03 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:  

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: 

Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածի տարածաշրջանում բուք է:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:


loading...