Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 9 երկրաշարժ


Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 9 երկրաշարժ
Դեկտեմբեր 13 13:10 2018

Դեկտեմբերի 5-ից 11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 9 երկրաշարժ՝

·  Դեկտեմբերի 6-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

·  Դեկտեմբերի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 45 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Դեկտեմբերի 9-ին    Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 26 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և 44 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

·  Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 27 կմ հարավ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Դեկտեմբերի 11-ին 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Հաջորդ օրը սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հարավխաղաղօվկիանոսյան լեռնաշղթայում, և ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:



loading...